Գեղարվեստական գրականություն- մեր դժբախտության պատճառը՞

Գրականությունն արտահայտչամիջոց է՝ տարբեր մարդկանց համար, տարբեր պատճառներով, խնդիրներով կամ էմոցիաներով, սակայն ի՞նչպես է այն ազդում իր ռեցեպիենտի վրա, ի՞նչ ազդեցություն է ունենում ընթերցողի մոտ:

Իմ ընթերցանության ընթացքում պարզել եմ, որ այն հնարավորինս զարգացնում է իմ երևակայությունը: Այն բոլոր պատկերները, մարդիկ, դետալները, եղանակն ու լանդշաֆտը՝ որոնք գրողները ներկայացնում են իրենց պատմություններում, իրենք տեսնում են իրենց աչքերով, իրենց գույներո՛վ, երանգներո՛վ, պայծառությա՛մբ, մառախուղի խտությա՛մբ կամ համբույրի բույրո՛վ, սակայն… սակայն, կարդացողս այս ամենն արտահայտում եմ իմ փորձով, իմ մանկության փողոցների լայնքո՜վ, ասֆալտի փոսերո՜վ, մեր անտառի կանաչո՜վ, իմ ճանաչած կանանց կրքո՜վ և այլն… Իսկ այն վայրերում ուր չեմ եղել, այն մարդկանց, որ չեմ ճանաչում, ապա այստեղ ես ազատ եմ, այդ գիրն այլևս ուժ չունի սահմանափակելու մտքի ճախրանքը:

Միշտ զարմացել եմ, թե ի՞նչպես են այդ մարդիկ կարողանում այդքան նրբորեն ներկայացնել զգացմունքներն ու զգացողությունները, այդ խիստ վերացական երևույթները վերբեռնել դեպի կարդացողը, որ անգամ սեփական ընկալմամբ միևնույն է այն պարուրում է նաև քեզ, գրկում և կլանում է իր սև ու սպիտակ գրի մեջ կարծես կախարդական ինչ որ կոդավորում, որը ոչ մի համակարգչային գիտակ չի կարող ապակոդավորել:

Բայց, գեղարվեստական գրականության հենց այդ գրավչությունն ու հրապուրանքը միգուցե մեր դժբախտությունն է, բոլոր տխրությունների, անհաջողությունների պատճառը, գլոբալ տաքացումից մինչ անապատացում և աղքատություն: Այո՛, կարող է խիստ կատեգորիկ հնչել, ի՞նչ կապ ունի գրականությունը համամոլորակային աղետների հետ… ասե՛մ… ամենաուղիղ!

Վերցնենք միայն երկու բաժին՝ գիտաֆանտաստիկ և ռոմանս:

Գիտաֆանտաստիկ – լսե՛ք, ո՞վ է զարգացնում տեխնոլոգիաները, խնդրում եմ, միայն թե չասեք բիզնեսմենները: Սրանք բացի փող հաշվելուց ուրիշ ոչինչ չգիտեն: Ո՛չ, երազողները, նրանք ովքեր երբեք ոչ մի շրջանակների ու կարծրատիպերի մեջ չեն սահմանափակվում: Այո, զգում եք չէ, որ մենք տալիս ենք գրողին համարժեք սահմանում: Այո՛, երազելու հետ մեկտեղ նրանք կարողանում են նաև արտահայտել իրենց երազանքը, այն հասցնել իրենց կարդացողին, այո՛, այն հիմար բիզնեսմենին, ով մեծ ու չաղ բանկային հաշվեհամար ունի, որ նրա երազած խենթությունն իրականացնի:

Իմ ընկեր և բարեկամ Լուսինե Վարդանյանն ինձ մի օր՝ հեռավոր 2014-ին ասաց, որ 2001: A Space Odyssey ֆիլմում որը նկարվել է 1968-ին Սթենլի Կուբրիկը (Stanley Kubrick) տվել է առաջին պլանշետի պրոտոտիպը: Դե բնականաբար Լուսինեն ճիշտ էր /թրենդային՝ ես սխալվեցի արտահայտությունը չեմ անի/ և այո՛, Կուբրիկը՝ Սթիվ Ջոբսին տրամադրել էր ստեղծել այդ տափակ և բարակ էկրանը՝ որով բացի ձվածեղ եփելը ինչ ուզես կանես:

Հիմա… ո՞րն է սրա դժբախտությունը, կամ ի՞նչպես է այս ամենը ազդում բնության և բնակչության վրա: Ամենաուղղիղ և ամինջական իմաստներով: Ու՛մ հայտնի չէ, թե ի՞նչպես են գործում համամոլորակային կորպորացիաները, ու՛մ հայտնի չէ, թե ի՞նչերի են պատրաստ նրանք՝ որպեսզի բավարարեն իրենց՝ առաջինը լինելու տենդը, երբ նրանք տեսնում են ինչ որ գերազանց իդեա, ինչպես օրինակ հենց սմարթֆոններն ու պլանշետներն են: Դրանցից առաջացած թափոններն ու մարդկային ռեսուրսի շահագործման չափերն անչափելի են: Թե ի՞նչ ենք մենք հնձելու, երբ ցանում ենք այս ամենը դեռ չգիտենք:

Ռոմանս – Քանի՞-քանիսն են կարդացել սիրային գեղարվեստական գլուխգործոցները և երազել իրենց արքայազների/արքայադստրերի մասին: Քանի՞-քանիսն են պատկերացրել իրենց սերը անշահախնդիր, անշեջ, պատրաստ զոհվելու և զոհաբերելու հանուն սիրելիի՝ ինչպես օրինակ Մարգո Թագուհում, կամ Ռոմեո և Ջուլիետում:

Իսկ հիմա, քանի՞-քանիսն են այդ ամենն իրականում ապրել: Հարգելինե՛րս, սիրելինե՛րս, սա խաբկանք է, չկան այդ գրքային, ռոմանտիկ սիրո նախադեպերը: Այո՛, սրանք մեր սիրելի գրողների երևակայության արդյունքներն են, ովքեր թունավորել են մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը իրենց բոլոր մակարդակներով: Այնպե՛ս, որ ամեն մի հարաբերություն սկսելուց մենք փորձում ենք տեսնել ինչ որ հրաշք, պատկերացնել ինչպես հոլիվուդյան ֆիլմում, բայց… բայց մենք այնտեղ չենք, և պետք էլ չի որ լինենք: Իսկ ի՞նչու ոչ ոք չի տեսնում սովորական ռամիկի ամուսնական պատմությունը որպես գլուխգործոց, որպես գերագույն սիրո դրսևորում, ռոմանտիզմ չկա, չէ՞: Այո, առօրյա պրոբլեմներն ու անհամրամրությունները ռոմանտիկ չեն, դա սիրո համար չէ, այն պետք է միշտ նուրբ լինի, քնքուշ, ֆլիրտող, գրկող, համբուրող, և այլն, և այլն: Անկեղծ, քանի՞-քանիսն են այսպես մտածել և մտածում և քանի՞-քանիսի մոտ է այն իրապես գործում:

Գիտե՛մ, որ խիստ գորշ տիրույթում եմ բանավիճում և, եթե կարդաք մինչ այս, ապա միգուցե և քննադատեք, բայց… սա իմ կարծիքն է:

Հ.Գ. Ի դեպ, 17 տարեկանում սիրահարվել էի այնպես, որ համալսարանից դուրս մնացի: Գլուխս կորցրել էի, չէի կարողանում կենտրոնանալ, դասերս լրիվ աչքաթող էի արել և արդյունքում բոլոր քննություններս ձախողեցի: Օ՜՜, ինչպիսի՜՜ ռոմանտիզմ, միգուցե, կասեք դուք: Ե՞ս, ես համարում եմ, որ հիմարություն էր: Այո, գեղեցիկ է հնչում, բայց միայն ՙՙհնչում՚՚….

Հ.Գ. Եթե կան քերականական սխալներ, ապա ներողություն եմ խնդրում: Ի՞նչու ՙՙեթե՚՚, զուտ անմեղության կանխավարկածից ելնելով, քանի որ, եթե իմանայի ապա կուղղեի, բնականաբար չգիտեմ 🙂

Blog with the accent…

img_3872.jpgI am Gevorg Babayan, from Armenia, born in 1982…

I am starting this blog to express and share all the thoughts, emotions and memories collected throughout the fall of Soviet Union, the ugly and grey 1990s which like a ghost surrounded us, we didnt ask, we didnt know but they were there…

Periods when people changed, degraded and mutated as you never can imagine, no one believed but it was reality. People who never killed an ant could kill other humans, people who were high level of intellectuals made the most harm to their co-patriots, to their beloved country.

No gender and no age was considered, it was pure survival, this might sound even surreal, like from a book but look at me, look at my country, we exist, we survived however there is a lot to fix yet.

I know that my English is not perfect and there will be many grammar errors but allow me to express my thoughts as they are, let me tell you my story with my accent…

With Love!