Ստեփանը, սինին և սոցիալիզմը…

Այս պատմությունը ես քանի՞-քանի անգամ եմ լսել, ու երբեք չի տեղավորվել իմ ,,վառ,, երևակայության մեջ անգամ, թե ի՞նչպես էր հնարավոր, զուտ ֆիզիկապես, ի՞նչպես…

Ուրմեն, գրեթե ,,լինում է չի լինում,, պատմություն է մորս՝ հորական պապի՝ Ստեփանի մասին:

IMG_6615

Ասում են, որ եղել է բարձր կոչման սպա թուրքական բանակում, բայց երբ հասկացել է, որ հայերին կոտորում են վերցրել է ընտանիքը և փախել: Պապս պատմում էր, որ մի կերպ են ճողոպրել, քանի որ, փաստացի, Ստեփանը դասալիք է եղել և միանգամից մահապատիժ էր հասնում իրեն: Երբ գնացել են նավահանգիստ, մեծ հերթ է եղել և պատմում էր, որ հանձնարարել է բոլորին /չգիտեմ այդ ժամանակ քանի երեխա է ունեցել/ գետնին սողալով առաջ գնալ, որ կարողանան հերթի մեջ առաջ գնալ:

Ճիշտն ասած, այս պահը պապս հատուկ էր նշում, իրեն հատուկ միամտությամբ ամեն անգամ պատմելուց կհարցներ. ,,Իսկ գիտեք՝ ի՞՞նչ յուրահատուկ ելք է գտել հայրս,,: Դե մենք պապանձվում էինք, մի րոպե մտածում, մեկ էլ ինքը աչքերը փայլեցնելով կասեր. ,,Սողալով են անցել, սողալով: Հիանալի միտք է չէ՞,,: Անկեղծ ասած, մինչև հիմա չեմ հասկանում դրա ,,հիանալի,, պահը որն է: Երևի ես միշտ ձանձրալի մեկն եմ եղել, անգամ մանուկ ժամանակ:

IMG_6617

Այնուամենայնիվ, հետաքրքիր է նաև, որ հետը փախցրել է այս լատունե սինին: Այ այստեղ է, որ հետաքրքիր է դառնում. պապիս պատմելով այս սինին կապված է եղել Ստեփանի փորին: Գրողը տանի, էս ի՞նչ փոր է ունեցել էս մարդը: Մինչը հիմա չեմ կարողանում պատկերացնել, երևակայական համադրել Ստեփանի մարմնի և սինու չափերը: Ինչևէ, փաստն այն է, որ սինին հաջողությամբ տարել է Հունաստան և այնտեղից էլ ,երբ հայրենադարձվել են, տեղափոխել է Հայաստան:

1948թ-ին Ստեփանը ևս տրվում է Ստալինի կոչերին /երևի իր միակ միամիտ քայլը ողջ կյանքում/ և հայրենադարձվում Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: Սոցիալիստական բառն այստեղ շաաատ կարևոր է, քանի որ ղումարբազ և քեֆչի Ստեփանի համար դա ընդհանրապես անհամադրելի է եղել: Նա երբեք էլ չի ապրել սոցիալիզմով, երբեք էլ չի աշխատել հանուն հանրային շահի:

Պարզվում է, որ Շահումյան թաղամասում՝ ուր նրան մի կտոր անապատային հողատարածք են տրամադրել, տուն է կառուցել: Կարևորը, որ այդ տունը նկուղ է ունեցել, ուր Ստեփանս անձնական բիզնեսով է զբաղվել: Գորգագործական փոքրիկ արհեստանոց է ունեցել, բավականին հաջող ձեռնարկություն, սակայն երբ գիշերը աշխատողները գնացել են, այս տարածքն օգտագործվել է թաղի մյուս ախպար եղբայրների հետ խաղերի և գինարբուքների համար: Դե չասեմ, թե որքան էր տատս բողոքում իր սկեսրայրից և ինչպիսի ածականներով հիշում:

Սինին մինչ հիմա կա և ամեն անգամ նայելուց մտածում եմ, թե Ստեփանն ի՞նչ փոր է ունեցել….

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s