նորմա՞լ, թե՞ տարօրինակ

Մենք ողջ կյանքում սովորում ենք, որ հարմարվենք հասարակությանը, ապրենք կանոններով, լինենք լավագույնն այդ կանոնները հետևելիս, սակայն, մենք վայելում և գնահատում ենք առանձնահատուկներին, տարօրինակներին, ինչպիսիք են Պիկասսոն, կամ Դալլին, կամ Ջոբսը: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե նրանք փորձեին լինել նորմալ, կդառնայի՞ն այն՝ ով կային: Ո՛չ, սովորական կյանքով դու առանձնահատուկ, յուրահատուկ չես դառնա: Եվ հարցը քո առանձնահատկության բացասականության մեջ չէ, ո՛չ, այլ նրանում, որ հասարակությունն ատում է նրանց ովքեր տարբերվում են: Ի՞նչպես կարող է նա մրցել քեզ հետ, ի՞նչպես կարող է քննադատել և քննարկել, եթե դու նույն կանոններով չես ապրում:

Ես խիստ ոգևորված էի վերադարձել կամբոջիայից և մի շարք նախաձեռնությունների և արվեստի կոմպոզիցիաների պլաններ ունեի: Հիմա՞, հիմա դատարկ եմ, ոչինչ չեմ արել, պարզապես մասնակցել եմ հեղափոխության և դրանից հետո ինձ զգում եմ ինչպես օրգազմից հետո՝ բավարարված, սակայն դատարկ: Գիտեմ, որ սա դեռ ավարտը չէ, գիշերը չի վերջացել, բայց դեռ ուժ չունեմ նոր ակտի:

Հետաքրքիր է, որ այդ նախաձեռնություններն ու արվեստն էլ իրենց հերթին պահանջում էին բացասական իրավիճակ, ընդդեմ մի բանի և ոչ թե հանուն: Դեռևս մենք ունենք այդ խնդիրները, ներկայումս միայն անձերի փոփոխություն է իրականացվել և դա էլ անգամ խիստ կասկածելի: Ապա ի՞նչու է, որ ես չեմ կարողանում ինքնաարտահայտվել: Ի՞նչու է, որ տրվեցի ամբոխին ու դառա նրա մասնիկը և չեմ կարողանում պաշտպանել իմ տարօրինակ լինելու իրավունքը: Ո՛չ հարցը հռետորական չէ, ես չեմ ցանկանում ապրել և աշխատել հանուն պարտադրված բարեկեցության և հանուն գույքի: Չեմ ցանկանում, որ մեր գյուղի հարևանուհին նշելով իր զարմիկների ձեռքբերումները և նշելով, որ մեկը Mercedes ունի մյուսն էլ Nissan, որ բոլորն էլ տներ են առել, լավ են, և երկիմաստ նայի ինձ, իսկ ես ի՞նչ ունեմ: Ո՛չ, չեմ պատրաստվում ընդունել այս մարտահրավերը, որ կյանքը պարտադրում է ինձ, չե՛մ ընդունում:

Հարցը նաև նրանումն է, որ մենք չգիտենք մարդկության կեցության իրական նպատակը, կամ կանոնները, ահհհ, սա ավելի երկար բանավեճի առարկա է, այդ բեմում մեկ այլ օր կխաղանք: Իսկ հիմա, գրողի ծոցն ամեն ինչ, պետք է տարբերվել և ոչ թե հանուն տարբերվելու, այլ հանուն մարդկության, հանուն մի նոր գույնի, մի նոր ծալք ավելացնելու հանրության շերտերում:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s